top of page

Արևմտյան համապատասխան կառույցների, դեսպանատների պատասխանատուները խուլ ու համրի կարգավիճակով անկյունում լուռ ծխում են. պատգամավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

ree

Կառավարիչը շաբաթ օրվա ընթացքում ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին, Արագածոտնի թեմի առաջնորդի ապօրինի կալանավորումը 2 ամսով երկաձգեց:

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդայի անդամներին դատարանի դահլիճից տուն ճամփեց:

Երեկ երեկոյան էլ տիկնիկայինի տխրահռչակ տնօրենին ծաղրի երեկոյի ուղարկեց:

Արևմտյան համապատասխան կառույցների, դեսպանատների պատասխանատուներն էլ խուլ ու համրի կարգավիճակով անկյունում լուռ ծխում են»,- նշել է Աբրահամյանը։

1/3032
bottom of page