top of page

Ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության մի քանի մարզերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ ՓԲԸ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,



Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։



ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:



Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար» :

1/3035
bottom of page