Ռուսական ցորենով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան. ԶԼՄ
- Lilit

- Dec 23, 2025
- 1 min read

1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի մարզից Ադրբեջանի միջոցով Հայաստան են ուղարկվել ցորենի վագոններ։ Ութ հացահատիկային վագոններից բաղկացած բեռը կհասցվի Երևանի կայարան։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Մինչև այս տարվա վերջը նախատեսվում է այս երթուղով տեղափոխել ավելի քան երկու հազար տոննա հացահատիկ տեղափոխող 30 վագոն։




















