Տոնական նվերներն ու ուրախ տրամադրությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս անգամ Լոռու մարզի Տաշիր քաղաք է հասցրել
- Lilit

- Dec 28, 2025
- 1 min read

Տոնական նվերներն ու ուրախ տրամադրությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս անգամ Լոռու մարզի Տաշիր քաղաք է հասցրել, հաղորդել է «Մեր ձևով» ժողովրդական շարժումը։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Ամանորի նախաշեմին հարյուրավոր երեխաներ ստանում են ավանդական տոնական նվերների փաթեթները։
Երեք տասնամյակի պատմություն ունեցող այս նախաձեռնությունն իրականացվում է այն համոզմամբ, որ ուժեղ Հայաստանի հիմքը երեխաներն են, և նրանց նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը ներդրում է երկրի ապագայի մեջ։
Մարզերի երեխաներին ժպիտներ պարգևող նախաձեռնությունն արդեն իրականացվել է Վանաձորում։ Հաջորդ կանգառը կլինի Ստեփանավանը։




















