top of page

ՀԷՑ-ը՝ հոսանքազրկված հասցեների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 30, 2025
  • 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։



«Շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ի հերթապահ խմբերի և բոլոր մասնագիտական ստորաբաժանումների գործընկերներին՝ շուրջ 2 օր անընդմեջ, առանց դադարի, անձնվեր և անխոնջ աշխատանքի համար։




Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել էր, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:


Հիշեցնենք՝ ավելի վաղ , ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պոտրոսյանը գրել է․ «ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք եւ կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային եւ կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս շուտ վերականգնելու էլեկտրամատակարարումը նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետեւանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում»։

1/3150
bottom of page