top of page

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, չեղարկվել է նաև դեպի Երևան թռիչքը

  • Dec 31, 2025
  • 1 min read

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 մուտքային և ելքային չվերթեր են հետաձգվել։ Այս մասին հայտնում է Mash-ը։

Տրանսպորտային կոլապսի պատճառը եղանակային վատ պայմաններն են։ Միայն «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 20 ելքային և 86 մուտքային չվերթ։ Մեծ է հավանականությունը, որ Կալինինգրադ, Ուֆա, Սոչի, Վոլգոգրադ, Աստրախան, Կրասնոյարսկ, Սամարա և Միներալնիե Վոդի մեկնող ուղևորները Նոր տարին կդիմավորեն օդանավակայանում։

Ուշացումներ են գրանցվում նաև «Վնուկովոյում» և «Դոմոդեդովոյում»։ «Վնուկովոյում» հետաձգվել է 44, իսկ «Դոմոդեդովոյում»՝ չորս չվերթ։ «Դոմոդեդովոյում» չեղարկվել են նաև դեպի Երևան, Սոչի և Կուլյաբ չվերթերը։

Ավելի վաղ ուղևորները մնացել էին Կալինինգրադի «Խրաբրովո» և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայաններում՝ չվերթերի ուշացման պատճառով։ Կալինինգրադում 24 մուտքային չվերթ է ուշացել, ևս 20 ինքնաթիռ չեն կարողանում մեկնել։ 9 ինքնաթիռ ստիպված է եղել մեկնել Պուլկովոյի պահուստային օդանավակայան։ Սանկտ Պետերբուրգում իրավիճակը ևս լարված է. մեկնման է սպասում 49, ժամանման` 26 չվերթ։

1/3197
bottom of page