Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանի անդրադարձը՝ Բաքվում ապoրինի պահվող բանտարկյալներին
- Jan 1
- 1 min read

Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում, գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում:
«Ես չէի կարող գրել այս ուղերձն՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։
Շնորհավոր Ամանոր»,- նշել է Մխիթարյանը։




















