«Ուղևորը ծեծել է թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդին». Գեղամ Ասատրյան
- Lilit

- 17 hours ago
- 1 min read

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ»:




















