top of page

Պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ մենք կրկին կդառնանք մի մեծ ընտանիք. «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 14
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանը քայքայել է երկրի անվտանգային  համակարգը,  սոցիալ-տնտեսական կյանքը գնալով անկում է ապրում, նա պառակտել է ազգը, հիմա էլ փորձում է սասանել մեր ինքնության հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին, այնինչ մեզ այսօր միասնություն է պետք, հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։

«Մենք պետք է վերջ տանք այս պառակտմանը, մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ մենք կրկին կդառնանք մի մեծ ընտանիք։ Ուժեղ Հայաստանն է մեր միասնության, ազգային արժանապատվության երաշխիքը»,- շեշտել է «Մեր ձևով» շարժման անդամը։

1/3148
bottom of page