top of page

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, ով ևս պատվիրակության անդամ է, գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես:

«Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:


Next stop: Yerevan, Armenia. pic.twitter.com/JQ399uyr8H

— Under Secretary of State Jacob S. Helberg (@UnderSecE) February 9, 2026

1/3154
bottom of page