Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։




















