top of page

Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ»

  • 4 days ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Ազգային ժողովը կվերածվի ոչ թե քաղաքական քննարկումների, այլ ուժային բլոկի հաշվետվությունների հարթակի։ Գրեթե ողջ ուժային վերնախավը պատրաստվում է հերթով մտնել խորհրդարան՝ ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները ԱԺ պետական-իրավական հանձնաժողովին։

Խոսքը վերաբերում է ոչ թե շարքային այցերի, այլ համակարգային ներկայության․ խորհրդարան են հրավիրվում պետության ամենազոր կառույցների ղեկավարները՝


• ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,


• ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգյան,


• ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան։

Իսկ գործընթացը մեկնարկում է արդեն այսօր․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ում իր տարեկան հաղորդումն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Արթուր Նահապետյան»։

1/3198
bottom of page