top of page

Երեք ամսից Սամվել Կարապետյանը պաշտոնապես լինելու է Հայաստանի վարչապետը. Մարիաննա Ղահրամանյան

  • Mar 15
  • 1 min read

Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Գիշերվա դատական ակտը դրա մասին էր։



Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը։ Նրա նկատմամբ հասարակական լայն աջակցությունն աճում է, իսկ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել։



Սա է իրականությունը, որը իրենք տեսնում, զգում ու հասկանում են։



Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվում այն ուժը, որը պատրաստ է հաղթել։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը պաշտոնապես լինելու է Հայաստանի վարչապետը», - նշել է նա։

1/3479
bottom of page