Պուտինի մամուլի քարտուղարը բացատրել է, թե ինչու են ռուս խաղաղապահները լքել Լեռնային Ղարաբաղը
- Lilit

- Apr 22, 2024
- 1 min read

Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով, իրավիճակը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները։
«Դա (խաղաղապահների դուրսբերումը) համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»,- նշեց նա։




















