top of page

ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 23, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։ Նշվում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։

Նախագծի մեկ այլ կետով էլ նշվում է, որ սահմանազատման ժամանակ ելակետ պետք է լինեն 1993 թվականի սեպտեմբերին ԱՊՀ-ին անդամակցելու պահին Ադրբեջանի փաստացի սահմանները, այսինքն` շփման գիծը, քանի որ ԱՊՀ-ին անդամակցությունը սահմանազատման և սահմանագծման առաջնային հիմքն է։ Ըստ հայտարարության` Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան ուժի կիրառման սպառնալիքով տարածքային զիջումներից։

1/2948
bottom of page