top of page

Արսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոն

Sep 19
1 min read

Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի նոր չեմպիոնը թեթևագույն քաշային կարգում։ Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 մրցաշարի տիտղոսային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը հաղթել է ամերիկացի Օսթին ԴեՍանտոյին։


Գոտեմարտը տևել է ամբողջ նախատեսված ժամանակը՝ երեք մրցափուլ, և ավարտվել է Հարությունյանի հաղթանակով՝ 6:3 հաշվով։


sportaran.com-ը գրում է, որ Արսեն Հարությունյանի համար սա RAF լիգայում երրորդ գոտեմարտն էր։ Հայ ըմբիշը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և դարձավ կազմակերպության չեմպիոն։

1/3668
bottom of page