Հայաստան մտած ադրբեջանցին չի արտահանձնվելու. Նարեկ Կարապետյան
53 minutes ago
1 min read

Այնպես չէ, որ մենք խուսափում ենք իրավիճակի սրվելուց։ Եթե կարևոր հարցերի շուրջ է, թող լարվի, խնդիր չկա, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ պետությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, որ Հայաստան մտած Ադրբեջանի քաղաքացին չի արտահանձնվելու։
«Այս առումով հայերին պաշտպանող պետությունը պետք է դիրքորոշում հայտնի։ Նա հանցագործ է և չի կարող արտահանձնվել»,- նշել է պատգամավորը։
Կարապետյանի խոսքով՝ Ազգային ժողովում լարվածությունը հիմնականում հենց այս հարցով էր պայմանավորված։
Նա նաև հավելել է՝ մտավախություն ունի, թե պետությունը կարող է Ադրբեջանի քաղաքացուն արտահանձնել. «Բայց թող չփորձվեն»։




















