top of page

Արդեն սկսվել է հակառակորդի զանգվածային փախուստը, մարտական դիրքերի լքումը․ Պեսկով

  • Feb 18, 2024
  • 1 min read

Ավդեևկայի գրավման գործողության ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի (ՌԴ ԶՈՒ) միավորումներին մի քանի ժամ է պահանջվել բնակավայրն ուկրաինացի զինվորականների մասնատված խմբերից ամբողջությամբ մաքրելու գործողություն սկսելու համար: Գործողության ընթացքի մասին պատմել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական բանակի համատարած նահանջի մասին հաղորդագրություններն արդեն հայտնվել են փետրվարի 17-ի առավոտյան:


«Այդ պահին արդեն սկսվել է հակառակորդի զանգվածային փախուստը Ավդեևկայից, մարտական դիրքերի լքումը։ Եվս մի քանի ժամ պահանջվեց մեր մարտիկների կողմից քաղաքը մաքրելու համար»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։


Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 17-ի առավոտյան լսել է Ավդեևկայի գրավման մասին առաջին զեկույցները: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երեք անգամ զեկուցել են պետության ղեկավարին գործողության ընթացքի մասին: Քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին Պուտինին զեկուցել են ճաշից հետո։

1/3479
bottom of page