top of page

Բերետավորը ապտակել է սեփական մորը Նիկոլին քննադատելու համար․ politik.am

  • Writer: Lilit
    Lilit
  • May 31, 2024
  • 1 min read
ree

Politik.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ոստիկանության աշխատակիցները աչքի են ընկնում իրենց անմարդկային վարքագծով։ Հատկապես այս գործում տարբերվում են կարմիր և սև բերետավորները։


Հետաքրքիր է, որ բերետավորների մասին ամենատարբեր պատմություններն ու փաստերն են շրջանառվում։ Օրերս փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը գրել էր, որ կարմիր բերետավորների մեջ տեսել է իր նախկին մի ծանոթի, որը ժամանակին կնոջը բռնաբարողի դեմ բողքը հետ է վերցրել փողի դիմաց։

Հանրային գործիչներից Նարեկ Մանթաշյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր տեղեկություններով կանանց և երեխաների նկատմամբ բռնություն գործադրող բերետավորների վրա կան կոմպրոմատներ և իշխանությունները դրանով են նրանց դարձրել գերագրեսիվ։ Ըստ եղած տեղեկատվության այդ բերետավորները համասեռամոլներ են և նրանց սիրային արկածների մասին կան կոմպորմատներ իշխանությունների ձեռքին։


Երեկ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ սև բերետավորներից մեկը, ով բնակվում է Նոր Նորքում, ապտակել է սեփական մորը, ով հանդիմանել է իրեն Վեհափառի ճանապարհը Սարդարապատ հուշահամալիրում փակելու համար։

Սրանք պատմություններ են, որոնք խոսում են այն մասին, թե ոստիկանության զորքերում ինչպիսի մարդիկ կան և ովքեր են իրականում հայրենակիցների դեմ անթույլատրելի բռնություններ գործադրողներն իրականում»:

1/2948
bottom of page