top of page

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ. ՔԿ

  • Jul 30, 2024
  • 1 min read

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ. ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ՝ ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխային:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

1/3479
bottom of page