ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
- Lilit

- Jun 4, 2024
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունենալու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ: Մեր տեղեկություններով՝ դատավորի թեկնածուն Գոհար Մուրադյանն է: Նրա ընտրության հարցը ընդգրկված կլինի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Մինչ դա, սակայն, իշխանականները փակ հանդիպման են հրավիրել դատավորին, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանան ու, ըստ այդմ, որոշեն՝ ընտրելո՞ւ են նրան, թե՞ ոչ. արդյո՞ք նա իրենց նարատիվներով է առջնորդվում, թե՞ ոչ»։




















