top of page

Սահմանին հակաահաբեկչական գործողություն է իրականացվել, դիվերսանտներ են ձերբակալվել. Լուկաշենկո

  • Feb 16, 2024
  • 1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ այսօր առավոտյան իրեն տեղեկացրել են հակաահաբեկչական գործողության հաջող անցկացման մասին։

«Այսօր Ուկրաինայի սահմանին մի քանի դիվերսանտ է ձերբակալվել։ Անօդաչու սարքերի օգնությամբ Ուկրաինայի քաղաքացիներից մի քանիսը ճահիճների միջով սողացել են մինչև մեր սահման և պայթուցիկներ տեղափոխել՝ հիմնականում Ռուսաստանի և Բելառուսի տարածքում դիվերսիա իրականացնելու համար:

Քիչ առաջ ավարտվեց հակաահաբեկչական գործողությունը։ Բոլոր դիվերսանտները բերման են ենթարկվել, նրանց թվում եղել են բելառուսներ։ Եվ սա շաբաթական գրեթե երկու-երեք անգամ»,- նշել է նա, հաղորդում է Belarus Today պորտալը։

1/3479
bottom of page