top of page

Փեզեշկիանի երախտագիտությունն Ադրբեջանի ժողովրդին և պետությանը ցուցաբերած աջակցության համար բարձր է գնահատվում․ Ալիեւ

  • 4 hours ago
  • 1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին։

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, իմ եղբայր Մասուդ Փեզեշկիանի երախտագիտությունն Ադրբեջանի ժողովրդին և պետությանը ցուցաբերած աջակցության համար բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից։

Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց ու կշարունակեն աջակցել միմյանց թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում», - գրել է նա։

Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանը լրացուցիչ 200 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Իրան։

1/3277
bottom of page