«2020-ի պատերազմը չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»․ Սերժ Սարգսյան
- 2 hours ago
- 1 min read

«Ցանկանում եմ անդրադառնալ պարբերաբար քարոզչական դաշտ նետվող թեզին, թե ինչո՞ւ նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցիք»,- համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու շարունակեց․ «Հիշում եք՝ 2008-ին օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական հարձակում ու ՄԱԿ-ի ԳԱ-ում անցկացրեց Մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձև, որին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այն չստացավ նաև ԵՄ անդամ երկրների աջակությունը։ Այդ ժամանակ մենք ՄԽ համանախագահներին փոխանցեցինք, որ ՀՀ-ն երկու դեպքում կճանաչի Արցախի անկախությունը․ եթե լինի երկարատև, լայնածավալ պատերազմ ու երկրորդ, եթե ՄԽ համանագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները՝ Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում ՄԱԿ-ի ԳԱ հարթակ։ Երբ ՀՀ կառավարիչներն են շահարկում այս հարցը, ապա արձագանքս պարզ է․ Արցախի ճանաչումն այս երկու առիթներից դուրս, ինքնին կբերեր միջազգային հանրությունից ՀՀ-ի մեկուսացմանն ու լայնածավալ պատերազմի։ Նախկինների օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, չի եղել մեր բանակի ու դիվանագիտական աշխատանքի շնորհիվ։ Սրանց օրոք 2020-ի պատերազմը արդեն լայնածավալ մասշտաբ էր ընդունվել, աղետալի էր, ու չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»։




















