top of page

Տխուր եմ, որ նա հեռացավ․ Սպերցյանը՝ Հարությունյանի տեղափոխության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 5
  • 1 min read

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի իր թիմակից Գեորգի Հարությունյանի՝ «Կրասնոդարից» հունգարական «Պուշկաշ Ակադեմիա» տեղափոխությունը։

20-ամյա Հարությունյանը «Կրասնոդարի» հիմնական կազմում անցկացրել էր ընդհանուր առմամբ 20 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

-Իհարկե, տխուր եմ, որ նա հեռացավ և այլևս մեզ հետ չի խաղում։ Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, մենք միայն կաջակցենք նրան, որպեսզի նա աճի որպես ֆուտբոլիստ և հայտնվի թոփ-5 առաջնությունների թիմերից մեկում։ Նա կարող է դա անել,- հայտարարել է Սպերցյանը Sport24-ին։

1/2505
bottom of page