top of page

Երեկվա պայթյունից հետո փակ է Երևան-Սևան ճանապարհի մի հատվածը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 7, 2024
  • 1 min read
ree

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը։ Շրջանցիկ ճանապարհներն են․

Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով

Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

1/2948
bottom of page