Եթե իմանայի` պшտերազմ է լինելու, կասեի՝ ոչ․ ո՞վ կհամաձայնվեր պատասխանատվություն վերցնել երկրի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության համար․ Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)
- Lilit

- Oct 26
- 1 min read

Անկեղծ ասած, ես ընդհանրապես չէի պատկերացնում, թե ինչի մեջ եմ մտնում։ Եթե իմանայի, թե ինչ է լինելու, ամենայն հավանականությամբ կասեի «ոչ»։ Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Որովհետև ո՞վ կհամաձայնվեր նման բանի՝ իմանալով, որ պատերազմ է սկսվելու, և դու պետք է պատասխանատվություն վերցնես քո երկրի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության համար։ Հետո եկավ կորոնավիրուսը, որը բառացիորեն կանգնեցրեց ամբողջ աշխարհը։ Մեր ավիաընկերությունները ներառվեցին Եվրոպայի «սև ցուցակում»։ Մենք կորցրինք մեկ ինքնաթիռ Իրանում և ստիպված եղանք այն նորից վերադարձնե»,- նշել է նա։
«Եթե այս ամենը որևէ մեկը նշեր աշխատանքի հարցազրույցի ժամանակ ու հարցներ՝ «պատրա՞ստ ես նման փորձության», ես հաստատ կպատասխանեի՝ «ոչ, ես նախընտրում եմ իմ աշխատանքը Սիլիկոնային հովտի ընկերությունում», որը 10 անգամ ավելի բարձր է վճարում և նման գլխացավանքներ չի առաջացնում»,- ավելացրել է Ռևազյանը։




















