Ո՞ր ուժն է առաջատար Չկալովում․ նոր տվյալներ
- Nov 20, 2022
- 1 min read

Լոռու Թումանյան խոշորացված համայնքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ էին:
Թումանյան համայնքի հետ միավորվել է ութ գյուղ, պայքարի մեջ էր երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունը։
«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հրապարակած տվյալների համաձայն՝ Չկալով գյուղում ձայները հետևյալ կերպ են բաշխվել․
Հանրապետություն-97 ձայն,
ՔՊ-4 ձայն:




















