top of page

Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով

  • Writer: Lilit
    Lilit
  • May 22, 2024
  • 1 min read

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները մայիսի 21-ի ժամը 2.55-ին Փարաքար գյուղի Երևանյան փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա:


26-ամյա ուղևորը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

1/3150
bottom of page