top of page

ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին. Բորել

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 9, 2024
  • 1 min read
ree

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ բոլոր հանգամանքներում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին:

«ՆԱՏՕ-ն մեր հավաքական անվտանգության կենտրոնում է: Բայց ՆԱՏՕ-ն նաև պետք է ճանաչի փոփոխվող աշխարհը և փոխվի դրա հետ միասին: Նախկինում ենթադրվում էր, որ իր անվտանգության համար եվրոպական ռազմավարական պատասխանատվության ուժեղացումը կվնասի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ հետ անջատման:

Այժմ անջատման այդ ռիսկն արդեն չի բխում եվրոպական կողմից, այն բխում է ԱՄՆ-ի քաղաքականությունից», - ասել է նա Բրյուսելում կայացած համաժողովում։

1/2948
bottom of page