top of page

ՀՀ-ում հայտնաբերվել են ՌԴ-ի կողմից հետախուզվող անձիք

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով վարչություն է ներկայացել հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք:


Նշենք՝ մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի:


Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տվյալների համաձայն` նա Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից 2017 թվականից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:


1/2505
bottom of page