top of page

Ճամբարակ քաղաքում այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 12
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10։17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։36-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

1/2945
bottom of page