top of page

Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 21, 2024
  • 1 min read

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ: Այս մասին նշված է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

«Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ Տնտեսական դիվանագիտության և Բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչությունների պետ Աբիշեկ Սինգհը պաշտոնապես փոխանակվել են ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերագրով և որպես նույն համաձայնագրի ավանդապահ կողմ հանդիսացող պետության՝ Հնդկաստանի ԱԳՆ ստացականով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից հիմնադրված Միջազգային արևային դաշինքին Հայաստանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ է մտել 2024 թ. նոյեմբերի 15-ից, որի համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 16-ին, Երևանում:

1/3150
bottom of page