top of page

Տվյալների մեծ բազայի արտահոսք է տեղի ունեցել, որում 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա. մեդիափորձագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 7, 2024
  • 1 min read
ree

Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։  

Ինչպես նշել է մեդիափորձագետը, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։ 

«Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց՝ հատուկ ծառայություններին պատկանելությունը, քանի որ ընկերներից մեկն այդպես է նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

1/2948
bottom of page