top of page

Ֆլիկը մեկնաբանել է «Ատլետիկո»-ի նկատմամբ տարած հաղթանակը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 3
  • 1 min read

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում թիմի տարած հաղթանակի մասին (1:0)։

«Ես շատ ուրախ եմ, ես հպարտ եմ թիմով։ Մենք ֆանտաստիկ աշխատանք կատարեցինք։ Այստեղ խաղալը շատ դժվար է, բայց մենք խիզախ խաղացինք։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք գնդակին, պահեր ստեղծեցինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Պաշտպանության խաղը կատարյալ էր. բոլորը տվեցին իրենց լավագույնը և պայքարեցին յուրաքանչյուր գնդակի համար։

Ես հիմա չեմ ուզում խոսել գավաթային եզրափակչի մասին։ Մենք երեք օր ունենք յուրաքանչյուր հանդիպմանը պատրաստվելու համար, պետք է վերականգնենք ֆուտբոլիստներին։ Մարզումներն այժմ ավելի շատ նման են վերականգնողական հավաքների»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։ Խաղը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։

1/2505
bottom of page