top of page

«Հրապարակ». Եկեղեցին իշխանությունն ընդառաջ քայլ է անում

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 9
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Էջմիածինը նշում էր իր 2710-ամյակը:

Վաղ առավոտից քաղաքում տարբեր միջոցառումներ էին։

Էջմիածին էր գնացել նաեւ ԱԺ նախագահը, այցելել էր Մայր Աթոռի բակ, լուսանկարվել, մոմ վառել, ցույց տվել, որ հոգեւոր քաղաքում իրենց կան ընդունողներ, այսինքն` էջմիածինցիներն աջակցում են Եկեղեցու դեմ արշավը։

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանն էլ տոնի մեկնարկը տվել էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների պուրակում ծաղիկ դնելով:

Նրա եւ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ քայլում էին մի քանի հոգեւորական, այդ թվում՝ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը։ Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլերով փորձում է վերականգնել իրենց սասանված հեղինակությունը: Վեհափառն էլ իր հերթին չի ցանկանում սրել իրավիճակը, եւ հոգեւոր սպասավորները, թերեւս, նրա գիտությամբ են մասնակցել իշխանավորների միջոցառմանը։

1/2945
bottom of page