top of page

Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է

  • Jan 2
  • 1 min read

Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։

«Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեցին կառույցից։

Կալանավորված պաշտոնյաներից մեկը հենց ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավարն է։

1/3197
bottom of page