top of page

Քիմ Քարդաշյանն ուզում է օր առաջ մոռանալ 2025 թվականը․ «Այն վատագույնն էր նրա կյանքում»

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 2 min read

ree

Քիմ Քարդաշյանը երազում է հետևում թողնել 2025 թվականը։ Ըստ ինսայդերների, ռեալիթի շոուի աստղն ու Skims բրենդի համահիմնադիրն իրեն «կոտրված» և «լիովին ուժասպառ» է զգում մի տարուց հետո, որն անվանում է ամենածանրն իր ողջ կյանքում։

«Քիմն անհամբերությամբ է սպասում նոր տարվան, քանի որ այս մեկը նրա համար վատագույնն էր, եթե ոչ ամենավատը կյանքում»,- հայտնել է Daily Mail-ի աղբյուրը։ «Այս տարին այնքան է նրան հյուծել, որ նա նույնիսկ վախենում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե 2026-ն է՛լ ավելի բարդ լինի»։

Ամենացավոտ հարվածներից մեկն այն էր, որ Քիմը չկարողացավ հանձնել փաստաբանական քննությունը։ Ըստ ինսայդերի, սա լուրջ հարված էր նրա ինքնասիրությանը և սասանել է ինքնավստահությունը։

Բացի այդ, Քարդաշյանը շարունակում է դժվարությունների բախվել նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ չորս երեխաների համատեղ դաստիարակության հարցում։ «Մայր լինելը հեշտ չէ։ Նա պաշտում է իր երեխաներին, բայց երբ դրան գումարվում են խենթ գրաֆիկն ու անձնական կյանքի խնդիրները, ամեն ինչ է՛լ ավելի է բարդանում»,- պատմել է աղբյուրը։ «Քանյեի հետ երեխաներին մեծացնելը մշտական սթրես է»։

2022 թվականին ռեփերի հետ ամուսնալուծությունից հետո Քիմը մի քանի սիրավեպ է ունեցել, սակայն, ըստ ինսայդերների, հիմա նա կասկածում է, որ իր կյանքում ընդհանրապես տեղ կգտնվի լուրջ հարաբերությունների համար։

«Նա կցանկանար նորից սիրահարվել, բայց այս տարին նրան ցույց տվեց, որ հնարավոր չէ ունենալ ամեն ինչ միանգամից»,- ասում է աղբյուրը։ «Քիմը հասկանում է, որ չի երիտասարդանում, ունի ձևավորված կենսակերպ, և գտնել մի տղամարդու, որը կդառնար իր և իր երեխաների կյանքի կարևոր մասը, կարող է պարզապես անիրական լինել»։

Ամուսնալուծությունից հետո Քիմին վերագրում էին սիրավեպեր Փիթ Դևիդսոնի, Օդել Բեքհեմ կրտսերի և Թոմ Բրեդիի հետ, սակայն դրանցից ոչ մեկը լուրջ հարաբերությունների չի վերածվել։ Ըստ աղբյուրների, հիմա Քարդաշյանը բառացիորեն «թաղված է աշխատանքի մեջ», որպեսզի չմտածի անձնական կյանքի մասին։ «Այս տարվա ընթացքում նա շատ բանի միջով է անցել։ Ընտանիքը նրան ասում է, որ բոլոր փորձությունները Աստծո ծրագրի մասն են, և որ ի վերջո նա ավելի ուժեղ կդառնա։ Բայց նրա համար դժվար է հավատալ դրան»,- հավելում է ինսայդերը։ «Նա իրեն պարտված է զգում։ Նրան թվում է, թե ոչ ոք չի հասկանում, թե ինչի միջով է ինքն անցել։ Նա պարզապես հյուծված է»։

Միևնույն ժամանակ Page Six-ի աղբյուրը պնդում է, որ Քիմը գիտակցաբար որոշել է դադար վերցնել անձնական կյանքում։ «Հիմա նա ընդհանրապես տղամարդկանց համար ժամանակ չունի»,- ասում է ինսայդերը։

Չնայած դժվարություններին, Քիմն ու Քանյեն կարողացել են խաղաղություն պահպանել հանուն երեխաների և Սուրբ ծնունդն անցկացրել են միասին՝ Նորթի, Սեյնթի, Չիկագոյի և Փսալմի հետ։ Ըստ TMZ-ի տվյալների, Ուեսթը վերջին շրջանում «շատ է աշխատել իր վրա» և վերանայել է տարեսկզբի իր սկանդալային վարքը։

1/3078
bottom of page