top of page

Այն, ինչ տեղի է ունենում Հովհաննավանքում, բացարձակ անթույլատրելի է. Արա Զոհրաբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 26
  • 1 min read
ree

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի։



Հիշեցնենք՝ երեկ քահանաները Քննչական կոմիտե ներկայանալու ծանուցագրեր էին ստացել, այսօր առավոտից ոստիկանները հետևել են նրանց շարժը։

Փաստաբանի խոսքով վանական խորհրդի ատենապետին և իրեն թույլ չեն տվել մոտենալ Հովհաննավանքին։



«Ծեսը խոչընդոտել է խնդրահարույց է թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր օրենքներով։ Այն քրեորեն պատժելի արարք է։ Այն, ինչ տեղի է ունենում Հովհաննավանքում, բացարձակ անթույլատրելի է։ Ամեն ինչ արվում է, որ կարգալույծ քահանան անխոչընդոտ պատարագ մատուցի»,- ասաց Զոհրաբյանը։ 

1/2940
bottom of page