top of page

Հայրենիքի համար զոհվածները քաղաքականություն ու կուսակցություն չեն ճանաչում, նրանք զոհվել են հանուն հայրենիքի, ոչ թե հանուն այս կամ այն կուսակցության. Ռուբեն Ռուբինյան

  • Nov 5, 2025
  • 1 min read



ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ հունվարի 27-ը որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու մասին իր նախաձեռնությունը բացարձակապես քաղաքական միտում չունի։

«Չեմ էլ տեսնում, թե ինչպես այս նախագիծը կարող է որևէ քաղաքական դիվիդենտ բերել, ասեմ ավելին՝ ես կարծում եմ, որ այս նախագիծը չպետք է քաղաքականացվի, հույս ունեմ՝ կկարողանանք երեք խմբակցություններով հասնել ընդհանուր հայտարարի ու բոլորով կողմ քվերակել»,- նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նա։

Ռուբինյանի խոսքով՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածները քաղաքականություն ու կուսակցություն չեն ճանաչում, նրանք զոհվել են հանուն հայրենիքի, ոչ թե հանուն այս կամ այն կուսակցության։

Ռուբինյանը որևէ խնդիր չի տեսնում, որ քննարկեն օրը փոխելու հարցը, բայց պետք է լինի տրամաբանական հիմնավորում։

«Այս պահին, կարծում ենք, որ հունվարի 27-ն ամենատրամաբանվածն է»,- հավելեց նա։


1/3161
bottom of page