top of page

Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 22, 2024
  • 1 min read
ree

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրել է՝ իշխանության համար Հայ Առաքելական  եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է, եկեղեցին էլ թիրախավորում են, քանի որ գիտակցում են՝ իրենց վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է։

«Ես ուրախանում եմ, որ իշխանությունը թիրախավորել է եկեղեցուն ու նրա հավատարիմ սպասավորներին․ սատանան ոչնչից չի վախենում, բայց շան նման սարսափում է հոգևորականի ստվերից անգամ:

Էս իշխանությունը ոչնչից չի վախենում, բայց սարսափում է եկեղեցու անունից անգամ, եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է նրա համար:

Եվ եթե հիմա թիրախավորվում է եկեղեցին, ապա պարզ է դառնում, որ իշխանությունն իր վերջը եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում: Թիրախավորումը իշխանության սարսափի արտահայտությունն է»,- գրել է Հովհաննիսյանը:


1/2948
bottom of page