top of page

Նիկոլ Փաշինյան, մենք չեք ուզում, որ քո քաղաքական թիմը պառակտվի. Հրաժարական տուր. Բագրատ Սրբազան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 26, 2024
  • 1 min read
ree

Նիկոլ Փաշինյան, մենք չեք ուզում, որ քո քաղաքական թիմը պառակտվի, մարդուն տրամադրենք մարդու, հային հայի դեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով գործող վարչապետին:

«Արդյունքում քո թիմը տանելով եւ նրա յուրաքանչյուր ներկայացուցչին արժեքային, բարոյական կործանման, ներկա եւ ապագա սերունդների նզովքին ենթակա, դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է: Եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որեւէ կարեւորություն ունի, հրաժարական տուր: Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, եւ քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես:

Ad by NATIVE NETWORK

Դիմում եմ ՔՊ-ի ներկայացուցիչներին ռ ի գիտություն. Եթե ձեր ղեկավարն այնուամենայնիվ արհամարհած ունենա բոլորիդ եւ տանի բաժանման, այդ բաժանումը կարող ենք նաեւ մենք անել: Փորձեք ձեր ջանքերը ներդնել՝ չհասնելու այդ ջրբաժանին, որը ծանր է լինելու: Ամփոփելով ուզում եմ ասել, որ ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի»,- ընդգծեց նա:

1/2950
bottom of page