top of page

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ տնտեսական և հումանիտար կապերը. Կոբախիձե

1 hour ago
1 min read


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի նպատակներից է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումն ու հումանիտար կապերի ամրապնդումը։



Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլին արդեն արդյունավետ աշխատանք է սկսել այդ ուղղությամբ։



Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհին առկա խոչընդոտները չեն վերացել, և Թբիլիսիի դիրքորոշումն այդ հարցում մնում է անփոփոխ։



Վարչապետի խոսքով՝ Վրաստանի կառավարության հիմնական նպատակներն են հակամարտության խաղաղ կարգավորումը, հումանիտար կապերի շարունակական պահպանումը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։



Նա նաև նշել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Շվեյցարիայի դեսպանատանը գործող Վրաստանի շահերի բաժնի և Ժնևյան բանակցությունների ձևաչափի միջոցով։



Կոբախիձեի պարզաբանմամբ՝ հատուկ ներկայացուցչի նշանակումը նպատակ ունի լրացուցիչ աջակցություն ապահովել այդ գործընթացներին՝ առանց փոխելու Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը։

1/3707
bottom of page