top of page

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում վատացել է․ փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 29
  • 1 min read

ree

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում վատացել է: Այս մասին հայտնել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Ինձ մտահոգում է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ ՔԿՀ պետին հորդորում եմ գալ այստեղ և ցույց տալ այն խուցը, որտեղ պահվում է իմ պաշտպանյալը։ Ես ունեմ մտավախություն, որ այս խցում նոր կալանավորներ են տեղափոխվել և չգիտեմ ինչ վտանգ կարող է սպառնալ այդ կալանավորներից: Ես չգիտեմ՝ պարոն Ղուկասյանը որ խցում է պահվում եւ ինչ պայմաններում, նա պահվում է անտանելի պայմաններում»,– ասել է Փոստանջյանը։

1/3038
bottom of page