top of page

Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն

  • Feb 6, 2025
  • 1 min read


ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի։

«2009 թվականին նկարահանված ամերիկյան «Կամավորները» ֆիլմում պատմվում է, թե ԱՄՆ-ում ինչպես են ուղեկցում զոհված զինվորի աճյունը իր հայրենի քաղաքում հուղարկավորման համար: Բանակը, սովորական մարդիկ, պետության և տեղական մարմինների ներկայացուցիչները արարողակարգային ինչպիսի պատվի են արժանացնում՝ գիտակցմամբ, որ զինվորը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իրենցից յուրաքանչյուրի այսօրվա և վաղվա օրվա:

Զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ` ակամայից մտաբերում ես «ազգային հերոսը հարկ վճարողն է» ամոթալի, կործանարար, կեղծ օրակարգը, գաղափարախոսությունը:

Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել...»,- գրել է Համբարձումյանը։

1/3479
bottom of page