top of page

Փողի կայուն գնողունակության հանդեպ վստահություն կառուցելու հարցում ԿԲ-ն և դրամավարկային քաղաքականությունն առանցքային դեր ունեն. Գալստյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 3
  • 1 min read

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Doing Digital» ֆորումի բացման միջոցառմանը:

ԿԲ նախագահն իր ելույթում անդրադարձել է փողի ապագային՝ խոսելով փողի «երեք հեղափոխությունների» մասին:

Մարտին Գալստյանը խոսել է նաև փողի էվոլյուցիայի, փոխհաշվարկային մեխանիզմների զարգացման, կենտրոնական բանկերի դերի, թվային արժույթների խնդիրների մասին: Նա նշել է թվային արժույթների ներուժը արագ, հարմարավետ և ապահով վճարումների տեսանկյունից՝ միևնույն ժամանակ շեշտելով կիբերանվտանգության խնդիրների լուծման համար համապարփակ մոտեցման կարևորությունը:

Մարտին Գալստյանն ընդգծել է, որ փողի կայուն գնողունակության հանդեպ վստահություն կառուցելու հարցում կենտրոնական բանկը և դրամավարկային քաղաքականությունն առանցքային դեր ունեն:

1/2950
bottom of page