top of page

1970 թվականից հետո ծնված մարդկանց ավելի հաճախ են կույր աղիքի քաղցկեղ ախտորոշում. Annals of Internal Medicine

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 12
  • 1 min read
ree

Կույր աղիքի՝ որդանման ելուստի քաղցկեղը հիվանդություն է, որը մինչև վերջերս այնքան հազվադեպ էր, որ մարդկանց մեծ մասը նույնիսկ չէր մտածում դրա մասին։ Տասնամյակներ շարունակ դա այնպիսի վիճակ էր, որին բժիշկներն իրենց կարիերայի ընթացքում կարող էին միայն մեկ կամ երկու անգամ առնչվել, ընդ որում այն գրեթե միշտ հանդիպում էր տարեց մարդկանց շրջանում:

Կույր աղիքը փոքր, հաստ աղիքին կպած մատնանման պարկ է։ Այդ օրգանի դերն օրգանիզմում առ այսօր վիճելի է, բայց առավել հայտնի է, որ այն առաջացնում է ապենդիցիտ՝ ցավոտ բորբոքում, որը հաճախ անհապաղ վիրահատություն է պահանջում: Ավելի քիչ հայտնի է, որ կույր աղիքում կարող է քաղցկեղը զարգանալ, սովորաբար առանց որևէ նախազգուշական նշանի:

Annals of Internal Medicine բժշկագիտական  հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կույր աղիքի քաղցկեղի դեպքերը կտրուկ աճել են 1970-ական թվականներից հետո ծնված մարդկանց շրջանում: Փաստորեն, 1940-ականներին ծնվածների համեմատ երիտասարդ սերնդի շրջանում հիվանդացության մակարդակը եռապատկվել կամ նույնիսկ քառապատկվել է։

Չնայած դեպքերի ընդհանուր թիվը փոքր է (կույր աղիքի քաղցկեղից տարեկան միլիոն մարդուց ընդամենը մի քանի մարդ է տառապում), սրընթաց աճը ցնցող է։ Ավելի ուշագրավ է այն, որ մոտավորապես յուրաքանչյուր երեք դեպքից մեկը տեղի է ունենում 50 տարեկանից փոքր մարդկանց շրջանում, ինչն անհամեմատ ավելի բարձր է, քան ստամոքս-աղիքային քաղցկեղի այլ տեսակների դեպքում։

1/2944
bottom of page