top of page

Սարսափելի վթար ՌԴ Կրասնոդարի երկրամասում. 5 մարդ է զոհվել

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 28, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում սարսափելի վթար է տեղի ունեցել. «Մոսկվա-Նալչիկ» մարդատար ավտոբուսը Պավլովի շրջանի P 217 մայրուղու վրա վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է 360tv.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությանը։ 

Փրկարարները ՃՏՊ-ի մասին տեղեկություն են ստացել հունվարի 28-ի գիշերը։

Հայտնի է, որ «Neoplan» ավտոբուսը ճանապարհի 15-րդ կիլոմետրին՝ Նովոուլեշկովսկայա կայարանի մոտ, բախվել է «Hyundai» բեռնատարին։

Հինգ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։

Կրասնոդարի երկրամասի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության տվյալներով, վթարի պահին ավտոբուսում եղել է 15 ուղևոր և երկու վարորդ։

Նախնական տվյալներով, վարորդը քնել է ղեկին և դուրս եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը։ Ավտոբուսի վարորդն ու երկու ուղևորները, ինչպես նաև բեռնատարի ուղևորն ու վարորդը զոհվել են։

Վթարի վայր է ժամանել փրկարարական ջոկատը։ Վթարի հետևանքների վերացմանը մասնակցել է 27 մարդ և 11 հատուկ մեքենա։ Վթարի վայրում երթևեկությունը մասամբ արգելափակվել է։

1/2950
bottom of page