Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կա զոհ
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Կարապետ Ղ.-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Զհար Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ճանապարհին Զհար Բ.-ն՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով, մահացել է:




















