Այս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
- Nov 20, 2022
- 1 min read

Այս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը։ Այս մասին ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ «Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թուրքական և ադրբեջանական միացյալ հարձակումների, ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ ստեղծվեց կացություն, որ ցնցեց ամբողջ հայ աշխարհը։ Բնական է, որ այս կացության մեջ Հայ դատի հանձնախմբի ցանցը անմիջապես հավաքվեց և քննեց, թե այս պատերազմի ընթացքում և հետո ինչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որ առաջ տանենք մեր աշխատանքը։ Թափը չկասեցվեց»,-ասաց Հակոբ տեր-Խաչատուրյանը։ Հայ դատի խորհրդի նախագահը կարևորեց նաև միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելու, ապատեղեկատվության դեմն առնելու և համազգաին ներուժ ձևավորելու հարցերը։ Հիշեցրեց՝ իրենք այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կատարել են։
«Պատերազմի ժամանակ բոլորս միասին կարողացանք ստեղծել այն համահայկական համախոհությունը, որի շնորհիվ կարողացանք ավելի քան 170 մլն-ի գումար հասցնել նաև Արցախի օժանդակությանը»,-մանրամասնեց նա։
Նա նշեց, որ միշտ հայտարարել են, որ երբ գա պահը, սկսելու են դեմ առ դեմ խորհրդաժողովները, և ահա 2020 թ-ի փետրվարից հետո առաջին անգամն է, որ այսպիսի դեմ առ դեմ խորհրդաժողով են անցկացնում, մյուսները եղել են առցանց։
Խորհրդաշողովը շաունակվելու է Գորիսում, ապա Ստեփանակերտում, որպեսզի, ինչպես Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, նաև Սյունյաց աշխարհի մեջ ու Արցախում արտահայտեն իրենց նեցուկը, ցույց տան, թե նույնքան վճռական են, ինչպես անցյալում և հավելյալ թափով շարունակելու են իրենց աշխատանքները Հայաստանում և Արցախում։




















